Jump to content

Դիեգո Սինագրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Սինագրա
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1986(1986-09-20)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Դիեգո Արմանդա Մարադոնա Սինագրա (իտալ.՝ Diego Armando Maradona Sinagra, սեպտեմբերի 20, 1986(1986-09-20)[1], Նեապոլ, Իտալիա), արգենտինա-իտալական արմատներով լողափնյա ֆուտբոլիստ, Իտալիայի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի Նեապոլ քաղաքում ծնված Դիեգո Արմանդո Մարադոնա Սինագրան (Դիեգո կրտսեր) Դիեգո Մարադոնայի և նեապոլցի երիտասարդ կնոջ՝ Քրիստինա Սինագրայի սիրավեպի արդյունքում է ծնվել։ Նրան դաստիարակել է մայրը։

Մարադոնա Սինագրան վաղ տարիքից սեր է ունեցել ֆուտբոլի հանդեպ, նա խոստացել ընդօրինակել հորը և սկսել է զբաղվել է ֆուտբոլով։ 11 տարեկանում Սինագրան ընդգրկվել է «Նապոլի» ակումբի երիտասարդական կազմում, 17 տարեկանում հանդես է եկել Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, 2004 թվականին Մարադոնա Սինգարան մեկ մրցաշրջան է անցկացրել «Ջենոա» ակումբի պատանեկան կազմում։

Իտալական դատարանը Մարադոնայի հայրությունը ճանաչել է 1993 թվականին, սակայն Մարադոնա Սինագրան առաջին անգամ հանդիպել է հորը 2003 թվականին՝ Ֆյուջիում տեղի ունեցած գոլֆի մրցումների ժամանակ[2]։ Ավագ Մարադոնան իր և Քրիստինա Սինագրայի որդուն ընդունել է միայն 2007 թվականին[3]։

Ըստ որոշ աղբյուրների այն ժամանակվա Բուենոս Այրեսի թեմի արքեպիսկոպոս (ներկայիս Հռոմի Պապը) Ֆրանցիսկոսը Մարադոնային խնդրել է ընդունել իր որդուն[4], սակայն Մարադոնայի փաստաբանները հերքել են այդ լուրը.[5]։

2015-ի հունիսի 10-ին Մարադոնա Սինագրան ամուսնացել է Նունզիա Պենինոյի հետ, Նեապոլում գտնվող Հռոմեական կաթոլիկ եկեղեցում և ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օրհնությունը[6][7][8]։

2016 թվականի օգոստոսի 25-ին Մարադոնան հրապարակավ ընդունել է որդուն և լրատվամիջոցների առջև հայտարարել. «Ես իրեն շատ եմ սիրում և նա ինձ շատ նման է»[9] [10][11][12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «La Repubblica/cronaca: Le lacrime del campione Maradona incontra il figlio». www.repubblica.it.
  3. Carli, Claudio De. ««Caro Diego jr scusami» Maradona chiude la causa con una lettera al figlio». ilGiornale.it.
  4. «El muy personal pedido del papa Francisco a Diego Maradona». www.lanacion.com.ar. 2015 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Desmienten que el Papa le haya pedido a Diego por Junior». Diario Popular.
  6. «Imágenes Inédita: Se casó Diego Maradona Jr - El Intransigente». www.elintransigente.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Las fotos del casamiento del hijo no reconocido de Maradona - El Intransigente». www.elintransigente.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «¡Mi gran casamiento italiano! Diego Maradona Jr. contrajo matrimonio en Nápoles: las fotos de la boda». Ciudad Magazine. 2015 թ․ հունիսի 10.
  9. Couzens, Gerard (2016 թ․ օգոստոսի 26). «'I love him': Diego Maradona accepts love affair child as his son». The Daily Telegraph.
  10. «La confesión que faltaba: habló la madre de Diego Jr». Big Bang! News.
  11. «Maradona recognizes long denied son - Inquirer Sports». sports.inquirer.net.
  12. Flanagan, Aaron (2016 թ․ օգոստոսի 26). «Diego Maradona reunited with son for first time in 13 years». mirror.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]